Eurosport-ը ներկայացրել է գարնան լավագույն ֆուտբոլիստներին: Ցանկում են Անտուան Գրիզմանը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ջեյմի Վարդին, Հարի Քեյնը, Դուգլաս Կոստան, Հենրիխ Մխիթարյանը և Կոկեն:
Կայքը մեր կիսապաշտպանի մասին գրում է.
««Բորուսիան» հետապնդում է «Բավարիային», իսկ 27-ամյա հայ փլեյմեյքերը հանկարծ դարձավ Դորտմունդի և Բունդեսլիգայի արքան, Գերմանիայում Մխիթարյանից շատ ոչ ոք գոլային փոխանցում չի կատարում: Մխիթարյանը մայրցամաքի գլխավոր ունիվերսալն է: Եթե վստահենք WhoScored-ին, ապա կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստը մրցաշրջանում փոխել է 7 խաղային դիրք և նույնիսկ եղել է հենակետային»: