Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը թիմակիցների հետ չի մեկնել «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին:
Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստները հունիսի 24-ից ուսումնամարզական հավաքի են մեկնել Շվեյցարիա:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Մովսիսյանն անհատական մարզումներ կանցկացնի Մոսկվայում: Նա վերականգնվում է անցած մրցաշրջանում ստացած վնասվածքներից:
Ֆուտբոլիստի՝ թիմին Շվեյցարիայում միանալու որոշում կկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում: