Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը ճանաչվել է Մինսկի «Դինամոյի» մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Կիսապաշտպանը մասնակցել է ամսվա բոլոր խաղերին և մեկ անգամ էլ աչքի ընկել արդյունավետ հարվածով: Եդիգարյանի օգտին քվեարկել է 138 մարդ, ինչը գրեթե հարյուր ձայնով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ֆատոս Բեչիրային. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: