Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Գերմանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի ավագն ստացել է ձայների 42%ը: Երկրորդ տեղում Արտուրո Վիդալն է (31%), լավագույն եռյակը եզրափակում է Կրիստիան Պուլիշիչը (16%):