Sports.ru-ն ներկայացրել է Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ցանկը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկն է:
Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1. Հալկ («Զենիթ») - տարեկան 7 մլն եվրո
2. Կևին Կուրանի («Դինամո» ) - 5.7
3-4. Ալեքսանդր Կոկորին («Դինամո» ) - 5
3-4. Էզեկյել Գարայ («Զենիթ» ) - 5
5. Խավի Գարսիա («Զենիթ» ) - 4.5
Ցանկում տեղ են գտել նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:
Մովսիսյանը տարեկան 2,1 մլն եվրո աշխատավարձով 34-րդ տեղում է, Իսկ Օզբիլիսը 2 մլն եվրոյով 35-49-րդ տեղերը կիսում է այլ ֆուտբոլիստների հետ: