«НТВ-Плюс»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը sovsport-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին և նշել, որ ֆուտբոլիստը վնասվածքից հետո չի կարողանում գտնել ինքն իրեն:
«Ցավալի է, որ Յուրան նախկինի պես չի կարող գտնել իր լավագույն մարզավիճակը: Նա մեծ հարձակվող է Ռուսաստանի առաջնության համար: Նախորդ մրցաշրջանում նա խելահեղ վիճակագրություն ուներ: Միգուցե հիմա հոգեբանական խնդիրներ կան: Վնասվածքից հետո չի կարողանգում գտնել ինքն իրեն, սակայն դա անպայման տեղի կունենա»: