Լեհաստանը Հունիսի 1-ից փակում է ռուսական և բելառուսական համարներով բեռնատարների տեղաշարժն իր սահմանով։ Այս մասին ասված է Լեհաստանի կառավարության հրամանում։
«Հունիսի 1-ի կեսգիշերից կդադարեցվի Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցված բեռնատարների, տրակտորների, տրեյլերների, այդ թվում՝ կիսակցորդների բեռնափոխադրումները Բելառուսի Հանրապետության հետ սահմանով»,- ասվում է փաստաթղթի տեքստում, գրում է ՏԱՍՍ-ը:
Լեհաստանի ՆԳՆ-ն առաջարկել է փակել սահմանը Ռուսաստանի և Բելառուսի բեռնատարների համար։ Լեհական լրատվամիջոցները գրել են, որ այս միջոցը պատասխան կլինի Պետդումայի պատգամավորների առաջարկին՝ արգելափակել լեհական բեռնատարների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունում։
Մայիսի 29-ին Վարշավան սահմանափակումներ է մտցրել Բելառուսի 365 քաղաքացու նկատմամբ, ինչպես նաև սառեցրել է 15 ռուսի և մեկ բելառուսի ակտիվները։ Ցուցակում ընդգրկված են 159 պատգամավորներ, 76 դատավորներ, 7 դատախազներ, տեղական վարչակազմի 32 ներկայացուցիչներ, անվտանգության 28 աշխատակիցներ, բելառուսական պետական լրատվամիջոցների 23 ներկայացուցիչներ, 24 մարզիկներ։
Ռուս-լեհական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 29-ին լեհական իշխանությունները վերցրեցին ՌԴ դեսպանատանը կից ռուսալեզու դպրոցի շենքը։