Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և հայտարարել, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար չափազանց շահավետ է ինտեգրումը, քանի որ դա հնարավորություն է տալիս որակապես փոխել մարդկանց կյանքը:

 

«Մենք հասկանում ենք, որ միայն նման ինտեգրումը զարգացնելու միջոցով մենք կարող ենք նոր որակ հաղորդել մեր տնտեսական ոլորտում, մեր պետությունների և հետևաբար մեր մարդկանց կենսամակարդակի զարգացմանը»:

 

Մեդվեդևն ընդգծել է նաև Լուկաշենկոյի դերը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի պատրաստման ու ստորագրման գործընթացում: