Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կվերանան, հենց որ ԱՄՆ-ում իշխանության գա մեկ այլ նախագահ: «Պարզապես կփոխվի ԱՄՆ-ի վարչակազմը, Օբամային փոխարինելու կգա մի այլ նախագահ, իսկ այդ պատժամիջոցների մասին բոլորը կմոռանան: Ոչ ոք դրանից չի շահի»,- ասել է Մեդվեդևը Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
Վարչապետը հիշեցրել է, որ «ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև հարաբերությունների նույնիսկ ամենադժվարին շրջաններում, Կարիբյան ճգնաժամի շրջանում, այն շրջանում, երբ ընդունվեց Աֆղանստան զորքեր մտցնելու որոշումը, միևնույն է պատժամիջոցներ չսահմանվեցին խորհրդարանականների դեմ, միևնույն է պահպանվեցին բարձր քաղաքական մակարդակի շփումները»:
«Իսկ ահա այս պատժիչ որոշումներով մեր գործընկերները' թե′ ամերիկացիները և թե′ եվրոպացիներն, ըստ էության, վերացնում են միջազգային հարաբերությունների բուն հենքը: Նրանք ի՞նչ է, վախեցնու՞մ են մեզ»,- նշել է նա:
Նաև կառավարության ղեկավարը խոստովանել է, որ ինչ-որ սահմանափակումներ կարող են ցավագին լինել, բայց ըստ որում ընդգծել է, որ ոչ մի կարգի պատժամիջոցներ աղետալի չեն Ռուսաստանի տնտեսության համար: «Ոչ մի կասկած չկա, այնպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, կդիմանա բացարձակապես ցանկացած պատժամիջոցների կամ այսպես կոչված պատժամիջոցների»,- ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքսը»: