Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսված էր այս շաբաթ և հետաձգվել էր, կկայանա մարտին, հայտնել է Ղազախստանում Բելառուսի դեսպանատան մամուլի խոսնակ Վադիմ Սվերչկովը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Հանդիպումը չի չեղարկվել, այլ տեղափոխվել է և կկայանա մարտին»,- ասել է Սվերչկովը:
Երկուշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-13-ը կայցելի Աստանա՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: Սակայն նախօրեին հայտնի էր դարձել, որ հանդիպումը չի կայանա: