Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին:
«Նախագահների հանդիպումը կկազմակերպվի մարտի վերջին Մոսկվայում»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ներկայում հանդիպումը նախապատրաստվում է, ձեւավորվում է օրակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: