Ռուսատանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներն այսօր Մոսկվայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին քննարկել են Միասնական տնտեսական տարածության անդամ պետությունների փոխգործակցության հարցերը. հայտնում է Аргументы и факты-ն:

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում էր նաև քննարկել Հայաստանի և Ղրղզստանի' Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը:

 

«Մշակված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագիծը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավիճակը, կազմակերպման շրջանակները, իրականացվող գործընթացի նպատակները: Եվրասիական միությունը հետապնդում է մեր տնտեսություններն ամրապդնելու, զարգացնելու և նոր ձեռքբերումներ գրանցելու նպատակ»,-հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Նախագահը նաև նշել է, որ արդեն ամրագրված են Եվրասիական ինտեգրացիոն նախագծի սկզբունքները: