«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իհարկե կլինեն մարդիկ ովքեր կարող են ինձ հետ համաձայն չլինել, բայց փաստը միանշանակ այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարևորագույն հենասյուներից մեկն են և այդ հենասյունը որքան ամուր լինի այդքան ամուր է լինելու Հայաստանի անվտանգությունն ու պետականությունը։
Ես' որպես հայորդի, չեմ կարող ձեռքերս ծալած նստել և նայել, թե ինչպես են փչանում հայ-ռուսական հարաբերությունները, ես չեմ կարող ուղղակի նստել և նայել, տեսնել, թե ինչպես է Արևմուտքը փորձում սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի, հայ և ռուս ժողովուրդների միջև։
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայորդի չի կարող և իրավունք չունի ձեռքերը ծալած նստել և նայել, թե ինչպես են հայ-ռուսական հարաբերությունները քանդվում։
Հարյուրավոր մեր հայրենակիցներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Մայր Հայաստանից եկել էին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոկվա, մասնակցելու հայ-ռուսական առաջին ֆորումին: Շնորհակալություն նաև ռուսաստանյան մեր գործընկերներին և քաղաքական-վերլուծական շրջանակներին, ովքեր ևս մասնակցեցին և իրենց գնահատականները հնչեցրեցին հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի անվտանգության համակարգը ձևավորելու իրենց տեսլականի մասին։
Այս ֆորումի հիմնական նպատակը ՝ գտնել Հայաստանի Հանրապետության անվտանգության բանալին,գտնել այն բանաձևը, որով առաջնորդվելու պարագայում հնարավոր է լինելու լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։
Մեր ֆորումն առաջին քայլն էր, բայց ոչ վերջինը: Ես և իմ համախոհները անելու ենք հնարավորինս հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ, բարեկամական և փոխադարձ շահավետ մակարդակի բարձրացնելու համար»։