ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր:
Վարչապետն այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին իր ելույթում:
«Պատասխանատու կերպով ասում եմ՝ Երրորդ Հանրապետությունում հայ-ռուսական հարաբերություները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից քննարկվող ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ նշեց՝ նրանք այս առումով անհանգստանալու առիթ չունեն, արտաքին հարաբերությունների հարցն իրենք կլուծեն: