Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման վերադարձել է ընդհանուր խումբ և մասնակցել թիմի մարզումներին. տեղեկացնում է Marca-ն:
Մադրիդյան թիմի վերջին մարզումներին Բենզեման մասնակցել է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ հարձակվողն աջ ոտքի ծնկի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը:
Կիսաեզրափակչում մադրիդցիները կհանդիպեն «Յուվենտուսին»: Թիմերի միջև առաջին խաղը կկայանա վաղը, իսկ Բենզեման չի կարող մասնակցել հանդիպմանը: