.armsport.amՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերադարձել է ընդհանուր խումբ: Այդ մասին հաղորդում է «արքայական ակումբի» թվիթերյան էջը:

25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել մադրիդցիների վերջին 5 հանդիպումները: Նոյեմբերի 4-ին «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կհանդիպեն «Լիվերպուլի» հետ: