Այսօր Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» կհյուրընկալի «Դինամոյին»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պատրաստ է հանդիպմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը բացակայում էր վնասվածքի պատճառով:
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին է: