«Զենիթի» կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք հանդիպման սպասումների մասին:
«Կարծում եմ' «Բորուսիան» բարդ մրցակից է, այդպիսին է եղել նա նաև Բունդեսլիգայում «Բավարիայի» համար: Այժմ դորտմունդցիները լավ մարզավիճակում են: «Բորուսիայի» մասնակցությամբ երկու խաղ դիտել ենք ողջ թիմով: «Զենիթն» այս հանդիպմանը պատրաստվել է ավելի քան մեկ ամիս: Մենք սպասում ենք այդ խաղին և երեքշաբթի ցույց կտանք, թե ինչ վիճակում է մեր թիմը: Լավատեսորեն ենք տրամադրված խաղին»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Զենիթի» պաշտոնական կայքը: