Եվրոպայի առաջնության եզրափակչում վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուն կբացակայի ավելի քան մեկ ամիս:
Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև դիմակայության 25-րդ րոպեին Ռոնալդուն ստիված եղավ լքել խաղադաշտը' ստացած վնասվածքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը՝ «Ռեալի» առաջատարը ստացել է ծնկի կողային կապանների վնասվածք: Ապաքինման համար կպահանջվի ավելի քան մեկ ամիս:
Արդյունքում Ռոնալդուն բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում «Սևիլիայի» դեմ դիմակայությունը: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 9-ին: