Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի գործակալը՝ Մինո Ռայոլան, հայտարարել է, որ թուրինյան ակումբը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու 50% հավանականություն ունի: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը:

Պատասխան հայտարարությամբ հանդես է եկել գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը.

«Եթե հավատայի այն ամենին, ինչ ասվում է, ապա մեր ակումբը վաղուց վաճառված կլիներ: Մենք հստակ ծրագիր ունենք՝ երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դորտմունդյան թիմը պատրաստ է Մխիթարյանի աշխատավարձը 4.5 մլն-ից դարձնել 7.5 մլն եվրո: