Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Kicker պարբերականին:
Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող պայմանագրի երկարաձգմանը՝ Մխիթարյանն ասել է.
«Բորուսիան» լավ մարզիչ ու հիանալի խաղաոճ ունի, որը համապատասխանում է ինձ: Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»:
Մեր հավաքականի ավագը նշել է, որ պատրաստ է գործակալի հետ քննարկել այդ պայմանագրի երկարաձգման հարցը և որ բաց է քննարկումների համար:
«Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին ֆուտբոլիստն ասել է, որ նման հնարավորություն նախկինում էլ է ունեցել, սակայն մինչ այս պահը շարունակում է հանդիսանալ «Բորուսիայի» ֆուտբոլիստ:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2017թ.:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: