Վրաստանում աբխազներն ունեն եվրոպական ապագա եւ իրենց ինքնությունը պահպանելու հնարավորություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

 

«Վրաստանն աբխազների համար այն երկիրն Է, որտեղ նրանք ունեն հեռանկար եւ եվրոպական ապագա, նրանք ունեն դեմոկրատական զարգացման եւ իրենց ինքնությունը պահպանելու հնարավորություն»,-ասել Է Մարգվելաշվիլին, նշելով, որ Վրաստանից դուրս աբխազական Էթնոսի հեռանկարը հարցականի տակ Է:

 

Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ Է քննարկել Վրաստանի կազմում Աբխազիայի սահմանադրական կարգավիճակի հարցը: «Կարելի Է քննարկել զանազան տարբերակներ, բայց ամենագլխավորը մյուս կողմի համաձայնությունն Է… մենք նրանց ապագա ենք առաջարկում եւ պատրաստ ենք դա քննարկել»,-ընդգծել Է Մարգվելաշվիլին:

 

Մինչդեռ Աբխազիայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ վրացական կողմի առաջարկը «հերթական անգամ հաստատում Է ստեղծված իրողությունների համարժեք ընկալման կատարյալ բացակայությունը եւ տարածաշրջանի իրադրության անտեսումը», հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: