Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ապրիլի 2-ին այցելել են Սահմանադրական դատարան, որտեղ հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Սահմանադրական առաջիկա բարեփոխումների հետ կապված հարցեր:
ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ բարեփոխումների վերջին հայեցակարգը մանրամասն ուսումնասիրելուց հետո Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կներկայացնեն կուսակցության կարծիքներն ու մտահոգությունները: