Ռուսաստանի եւ Աբխազիայի իշխանությունների կողմից համատեղ զորախումբ ստեղծելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման հարցը Վրաստանը կբարձրացնի Ժնեւի միջազգային բանակցություններում, որոնց հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հ անրապետության կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ:

 

«Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի միջազգային հանցակցությանն սպառիչ տեղեկատվություն տրամադրի Ռուսաստանի նշված գործողության մասին, կառավարությունն ամբողջովին կօգտագործի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափերը եւ գոյություն ունեցող բոլոր միջազգային մեխանիզմները: Ժնեւի միջազգային բանակցությունների առաջիկա փուլի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին, Վրաստանը սրությամբ կդնի այսպես կոչված պայմանագրի ստորագրման հարցը»,-ասված Է հայտարարության մեջ:

 

Վարչապետի խոսքով՝ Մոսկվան վերը նշված համաձայնագիրը Սուխումի հետ կնքել Է այն ժամանակ, երբ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են ցանկություն հայտնում նորմալացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որն իր հերթին գործնական քայլեր Է արել երկու երկրների միջեւ լարվածությունթ թուլացնելու նպատակով: Դրա հետ մեկտեղ Ղարիբաշվիլին նշել Է, որ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ ձգտումը դեպի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներ, կմնա անփոփոխ:

 

Նրա խոսքով՝ Վրաստանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքից եւ չի պատրաստվում փոխզիջման գնալ այդ հարցում: «Իսկ վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման որակը որոշում Է Ռուսաստանի կողմից այդ սկզբունքի հարգումը»,-ասել Է վարչապետը:

 

Ղարիբաշվիլին նաեւ կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ պատշաճ իրավական եւ քաղաքական գնահատական տալ Ռուսաստանի գործողություններին եւ հակազդել դրանց:

 

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին պայմանագիր են ստորագրել երկու պետությունների դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին: «Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում Է, որ Ռուսաստանը «ամեն կերպ կնպաստի Աբխազիայի Հանրապետության միջազգային կապերի ամրապնդմանը, ներառյալ նրան պաշտոնապես ճանաչած պետությունների շրջանակի ընդլայնումը, եւ միջազգային կազմակերպություններին ու միավորումներին Աբխազիայի Հանրապետության անդամակցելու համար պայմանների ստեղծմանը»:

 

Պայմանագրում նաեւ ասված Է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի որեւիցե պետության կամ պետությունների խմբի ագրեսիային (զինված հարձակմանը), ապա «դա որպես ագրեսիա կդիտվի նաեւ Պայմանավորվող մյուս կողմի դեմ»: Այդ դեպքում կողմերը միմյանց տրամադրում են «անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ աջակցություն են ցույց տալիս իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրականացման կարգով»: Ագրեսիան դիմագրավելու համար նախատեսվում Է ՌԴ-ի զինված ուժերի եւ Աբխազիայի զինված ուժերի միավորված խմբավորմ ան ստեղծում, որը կձեւավորվի պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

 

Պայմանագիրը կնքվում Է տասը տարի ժամկետով՝ հետագա հնգամյակներում դրա երկարացման հնարավորութամբ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: