armsport.amՄադրիդի «Ռեալն» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակոչւմ 2։0 հաշվով հաղթելով «Սան Լորենսոյին», 2014 թվականի օրացույցային տարում նվաճեց 4–րդ տիտղոսը։
«Արքայական ակումբն» անցնող տարում դարձել է Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի Գավաթի, Եվրոպայի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային Գավաթի հաղթող։ Այդ ցուցանիշը լավագույն է «Ռեալի» պատմության մեջ՝ օրացույցային տարում նվաճած տիտղոսների քանակով։
Իսպանական ակումբների պատմության մեջ միայն «Բարսելոնային» է հաջողվել ավելի լավ արդյունքի հասնել։ Կատալոնական ակումբը 1992 թվականին նվաճել է 4 տիտղոս, ինչը երկար ժամանակ համարվել է լավագույն ցուցանիշն Իսպանիայում։ 2009 թվականին «Բարսելոնային» հաջողվել է օրացույցային տարում հաղթել բոլոր հնարավոր 6 տիտղոսները, որը բացարձակ ռեկորդ է։ 2011 թվականին «Ռեալը» հենց «կապտանռնագույններին» հաղթելով Իսպանիայի գավաթի եզրափակչում, նրանց թույլ չի տվել կրկնել երկու տարի առաջվա ցուցանիշը. այդ տարում կատալոնացիները բավարարվել են 5 տիտղոսներով։