Լեհաստանի Մեյսցե-Օջանսկ գյուղում 10 տարվա ընդմիջումից հետո վերջապես տղա երեխա է լույս աշխարհ եկել: Վերջին 10 տարում 96 ընտանիքից բաղկացած այս գյուղում միայն 12 աղջիկ է ծնվել: Նշենք, որ նախկինում էլ գյուղում տղա երեխաները շատ քիչ են ծնվել:
Գյուղի մասին ամբողջ աշխարհն իմացավ 2019 թվականի օգոստոսին, երբ գյուղապետը հայտարարեց, որ մրցանակ է խոստանում արու զավակ ունեցողներին: Ակնկալվում է, որ նորածնի՝ Բարտեկի անունով փողոց կանվանակոչվի: