armsport.amԻնչպես հայտնում է «Daily Mail»-ը, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է ապաքինվել վնասվածքից և չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ «Բարսելոնայի» դեմ մրցավեճին:

Նշվում է, որ այդ տեղեկությունը հաստատել է ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը այսօր մարզվել էր անհատական ծրագրով: