Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Կիպրոսի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում ԱԵԼ-ն արտագնա խաղում մրցեց «Օմոնիա»-ի դեմ և զիջեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գևորգ Ղազարյանը ԱԵԼ-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին:
Այս տուրից հետո ԱԵԼ-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է: