Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն անդրադարձել է իր նոր ակումբին՝ «Կերկիրային» և նշել.

«Խաղացել եմ միայն երկու խաղում, որտեղ հավաքեցինք 4 միավոր: Ինձ շատ լավ ընդունեցին: Ես տեղափոխվեցի «Կերկիրա», որպեզի օգնեմ թիմին՝ մնալ էլիտար խմբում: Ինձ նաև խաղային պրակտիկա է հարկավոր: Ամեն ինչ ընթանում է պլանավորածի պես»,- տեղեկացնում է Sport.ua-ն:

Խոսելով «Օլիմպիակոսի» մասին՝ Ղազարյանն ասել է. «Ես զրուցել եմ «Օլիմպիակոսի» գլխավոր մարզչի հետ, ով ասել է, որ ես խաղային մեծ պրակտիկա չեմ ունենա: Դրանից բացի, նա ցանկություն ուներ իմ փոխարեն մեկ ուրիշ ֆուտբոլիստ վերցնելու»: