«Չկարողացա ներկա գտնվել, ես քաղաքում չէի»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի մասնակցել երեկվա նախագծի քննարկմանը:

Կոստանյանը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ տվյալ նախագծի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում ունի: Անդրադառմալով այն հարցին, թե արդյո՞ք հապճեպ չէր այդ որոշումն ու քվորում սկսելը, Կոստանյանը պատասխանեց. «Այդտեղ ընդհանրապես հապճեպության բան չկա, դա օրենսդրական գործընթաց է և իրականցվում է օրենքով սահմանված կարգով»: