Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 1-ին, Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին ներկա չէին նախագահ Արմեն Սարգսյանը և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:
Նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ վերջինս նիստին մասնակցության հրավեր ստացել էր, սակայն չէր կարող մասնակցել. «Նախագահը հրավիրվել է, բայց չի մասնակցել, քանի որ վատառողջ է»:
Հարցին, թե հնարավոր է՝ նիստին ներկա չգտնվելը կապված է ներքաղաքական գործընթացների հետ, խոսնակը բացասական պատասխան տվեց: