ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է մեր փառահեղ հաղթանակների օրվա' եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանել ու փոխանցել սերունդներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Քայլերթի մասնակիցները ձեռքներին բռնել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները: