Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, անգլիական ակումբի ներկայացուցիչները հետևել են 27-ամյա ֆուտբոլիստի խաղին' դորտմունդցիների տնային խաղերում: Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ավարտվում է 2017թ.:

Բացի Մխիթարյանից, Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում է նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Գրանիտ Ջական: