Թիմին հասկացրի, որ գործն այսպես շարունակվել չի կարող: Այս մասին Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ հանդիպման՝ 1:1 հաշվով ավարտից հետո ասել է Մատս Հումելսը, ով ընդմիջմանը հանդերձարանում իր դժգոհություն է հայտնել, իսկ խաղից հետո ավագի թևկապը պոկել է և նետել:
«Նախորդ տարիներին մենք արդեն բարդ հանդիպումներ ունեցել ենք «Հոֆենհայմի» հետ: Այս անգամ, սակայն, պետք է հաղթեինք: Մրցակիցը մեզ շատ ազատ գոտիներ տվեց, որոնք պարզապես չօգտագործեցինք: Մենք լիարժեք ուշադիր չէինք խաղում: Ինձ մոտ զգացում կար, որ մենք ներկա չենք խաղին: Երկրորդ խաղակեսում մենք ուշքի եկանք, բացի դա ի դեմս Հենրիխ Մխիթարյանի և Իլքայ Գյունդողանի եղավ, մեր խաղին ավելացավ անհատական որակ»,- Հումելսի խոսքը մեջբերում է kicker.de-ն: