Գերմանական մամուլն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանը խաղում էր ազատ և ապացուցեց իր ոսկե խաղի շարունակությունը»,-գրում է Der Western պարբերականը:
Գերմանական մեկ այլ պարբերական' Spiegel-ն անդրադառնում է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղին' ընդգծելով, որ Ռոբերտ Լևանդովսկին խփեց իր 100-րդ գնդակը «Բորուսիայի» կազմում: «Մխիթարյանը տիրում էր գնդակին և մոտ 18 մետր հեռավորությունից կատարած հարվածով գրավեց դարպասը»,-գրում է Spiegel-ը:
«Հենրիխ Մխիթարյանի ոգեշնչված խաղը և Ռոբերտ Լևանդովսկիի հոբելյանական գնդակը հաղթանակ բերեցին «Բորուսիային» և ճանապարհ հարթեցին դեպի եզրափակիչ»,-գրում է eurosport կայքը: «Մխիթարյանը լիարժեք իրավունք ունի լավագույն ֆուտբոլիստի կոչումը կիսելու Մարկո Ռոյսի հետ»:
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Այնուհետև հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին: