Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիան» 7:1 հաշվով ջախջախել է «Պադերբորնին»:
Հեղինակովոր Goal.com-ը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել երկու գոլային փոխանցման և դուբլի հեղինակ դարձած Գոնսալո Կաստրոն՝ 4 միավոր:
Ֆուտբոլիստին 3,5-ական միավորով հաջորդում են մեկական գոլ և փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը, Լուկաշ Պիշչեկը, Ադրիան Ռամոսը, Իլքայ Գյունդողանը և գոլ խփած Սինձի Կագավան:
«Նրա դրիբլինգը մղձավանջ էր «Պադերբորնի» համար: Գոլ խփելու հնարավորություն ստեղծեց և ինքն էլ գոլի հեղինակ դարձավ»,- Մխիթարյանի մասին գրում է կայքը: