Goal.com-ը գնահատել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բորուսիա» - «Դարմշտադտ» հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դուբլ ձևակերպած Պիեր Էմերիկ Օբամեյանգը, վատագույն արդյունքը Մարկո Ռոյսինն է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ստացել է 3.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Իլքայ Գյունդողանը:
Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել է 2:2 հաշվով: