Goal.com-ը գնահատել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Կրասնոդար»- «Բորուսիա» հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Դորտմունդյան թիմի կազմում խաղին մասնակցած ֆուտբոլիստները՝ Վայդենֆելլերը, Շմելցերը, Հումելսը, Պիշչեկը, Գյունդողանը, Հոֆմանը, Բենդերը, Կաստրոն, Վայգլն ու Ռամոսը ստացել են երեքական միավոր: Նույն երեք միավորն է ստացել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Տուխելի թիմը մրցակցին զիջեց նվազագույն հաշվով, սակայն խմբում տասական միավոր ունեցող այս երկու թիմն էլ փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց: