Goal.com-ը գնահատել է Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Համբուրգի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:

Խաղի վատագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ինքնագոլի հեղինակ դարձած Մատս Հումելսը, լավագույնը' դաշտի տերերի ֆուտբոլիստ Հոլտբինը, ով գոլ էր խփել խաղում:

Հայաստանի ազգային ընտրանիի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է երեք միավոր, դորտմունդցիներից նույնքան միավոր ունեն նաև Գյունդողանը, Պիշչեկը, Յանուզայը և Կաստրոն: Մարկո Ռոյսը ունի երկու միավոր, Օբամեյանգը' 2.5 միավոր:

Հավելենք, որ դորտմուդցիները պարտվել էին 1:3 հաշվով: Միակ գոլը Մխիթարյան - Յանուզայ կոմբինացիայից գետո հեղինակեց Օբամեյանգը: