Goal.com-ը գնահատել է Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Դիմակայության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թոմաս Մյուլերը, ով հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ:
Խաղի վատագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դորտմունդցիների դարպասապահ Ռոման Բյուրկին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարկանը ստացել է 2 միավոր, դորտմունդցիների կազմում նույնքան միավոր ունեն նաև Ռոյսը, գոլի հեղինակ դարձած Օբամեյանգը, Կաստրոն և Յանուզայը: Տուխելի թիմում լավագույնն էր Վայգլը: