Goal.com-ը գնահատել է Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Բորուսիա» - «Շալկե» հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղին:
Դորտմունդցիների կազմում լավագույնն են գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Մատիաս Գինտերը և գոլ խփած Սինձի Կագավան: Ֆուտբոլիստներն ստացել են 4 գնահատականը: 3.5 միավորով նրանց հաջորդում են Հումելսը, Վայգլը, Գյունդողանն ու Օբամեյանգը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ստացել է 2.5 միավոր:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դերբիում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: