Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը կասկածի տակ է: Այս մասին տեղեկացնում է Sky sports կայքը:
Կայքը գրում է, որ Մխիթարյանի մասնակցությունը մանչեսթերյան դերբիին կասկածի տակ է այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ֆուտբոլիստը Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղում վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Դանիայի հետ ընտրական հանդիպմանը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի բուժզննության արդյունքները հուսադրող չեն, նա կանգնած է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը բաց թողնելու վտանգի առջև:
Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 10-ին կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»: