TotoGaming-ը Մանչեսթեր Սիթի-Արսենալ խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, ցանկին ծանոթանալու համար անցեք հղումով։

«Մանչեսթեր Սիթին» հաղթանակի է հասել վերջին վեց տնային խաղերում, կարողացել է մրցակցի դարպասը գրավել սեփական մարզադաշտում անցկացրած վերջին քսանմեկ հանդիպումներում… և այսպիսի հարձակմանը պետք է Ունայի Էմերին դիմակայի իր արկածախնդիր պաշտպանությամբ:

Կիրակի երեկոյան Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում պայքարի մեջ կմտնեն Պրեմիեր լիգայի լավագույն հարձակումն ունեցող թիմերը, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակն առավել հավանական է թվում, քանի որ «Քաղաքաբնակները» հանդիպմանը կմոտենան առանց կադրային խնդիրների, մինչդեռ «Զինագործների» կազմում վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի կենտրոնական պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը: «Արսենալի» համար սփոփանք կարող է լինել Հենրիխ Մխիթարյանի վերադարձը: Հայազգի կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից և արդեն ընդհանուր խմբի հետ ամբողջական ծրագրով մարզումներ է անցկացնում:

Երկու թիմերին էլ օդ ու ջրի պես միավորներ են անհրաժեշտ.«Սիթին» դեռևս պայքարում է չեմպիոնության համար, «Արսենալին» անհրաժեշտ է ամրապնդել իր դիրքերը չեմպիոնների լիգայի գոտում:Սակայն լոնդոնյան թիմը արդյունավետ չէ հյուընկալվելիս: Էմերիի թիմը Պրեմիեր լիգայի շրջանակներում չի կարողացել հաղթել վերջին հինգ արտագնա հանդիպումներում: Հայացք գցելով պատմությանը՝ պետք է նշել, որ անձնական հանդիպումներում առավելություն ունի «Արսենալը»՝ 95 հաղթանակ ըննդեմ «Մանչեսթեր Սիթիի» 47-ի: Հանդիպումը խոստանում է լինել գոլառատ, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում թիմերի միմյանց միջև անցկացրած վերջին 7 հանդիպումներից 6-ում խփվել է 2-ից ավելի գնդակ:

Հանդիպման հավանական մեկնարկային կազմերն այսպիսին են.

«Մանչեսթեր Սիթի»- Էդերսոն, Լյապորտ,Ուոլկեր, Սթոունզ,Դանիլո, Սանե, Ֆերնանդինյո,Ստերլիգ, Սիլվա, Դե Բրյուինե, Ագուերո:


«Արսենալ»- Լենո, Մուստաֆի, Կոլոշինակ,Մոնրեալ, Լիխշտայներ, Տորեիրա,Գենդուզի, Օզիլ, Մխիթարյան,Օբամեյանգ, Լակազետ:

Վերոնշյալ հանգամանքները  և  TotoGaming-ի տրամաբանական գործակիցները՝ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ 1,33 և «Արսենալի» հաղթանակ  8,5, համադրելով կարելի է վստահորեն ասել որ  «Մանչեսթեր Սիթին»այսօր կտոնի իր հաղթանակը։

«Զինագործների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ խաղին Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է: Նրա փոխարեն հնարավոր է խաղադաշտ դուրս գա Էլ Նենին: Ակումբը նշում է, որ վերջնական որոշում կկայացվի հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի դեկտեմբերին:

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» hանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: