Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլում ադրվեջանական «Գաբալայի» դեմ արտագնա խաղին մասնակցելու հարցին արձագանքեց նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ:

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Մասնակցելով նմանատիպ խաղերի, պետությունները հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով և դրանց հիման վրա են խաղեր անցկացնում իրենց երկրների տարածքում: ֆուտբոլի բնութագրիչներից մեկն էլ այն է, որ խաղը թիմային է և այն ընկալվում է ոչ թե անհատական այլ թիմային բնույթի: Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջան ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմի այցելության տեսանկյունից, և, չնայած սպորտի և քաղաքականության միջև եղած ընդհանուր եզրերին, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, այստեղ յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատական սկզբունքով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս հարցին անդրարդարձել էր նաև ՈւԵֆԱ-ն և դորտմունդյան ակումբը:

Այն բանից հետո, երբ Մոնակոյում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Դորտմունդյան թիմին բաժին ընկավ «Գաբալան», ադրբեջանական մամուլը անմիջապես արձագանքեց, նշելով, որ հայ ֆուտբոլիստը խնդիրներ կունենա Բաքու մեկնելու դեպքում: