Թեև Բաքուն շարունակում է Հայաստանին վերաբերող ապատեղեկատվություն տարածել, միջազգային դատական ատյաններում դրանք փաստող ապացույցներ չի կարողանում ձևել: Փոխարենը, տարիների ընթացքում ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի դեմ ներկայացված հայկական կողմի մի շարք հայցեր, փոխանցում է 1lurer-ը։

Դատարանում հիմա էլ քննվում են քառօրյային և 44-օրյային վերաբերող գործեր: Ընդ որում, անհատներին առնչվող բողոքներից զատ, Հայաստանը նաև միջպետական գանգատ է ներկայացրել՝ ու ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ՝ 2020-ի պատերազմի ժամանակ այդ երկրների հանցագործությունները փաստող ապացույցներով:

Ստարսբուրգի դատարանում նմանատիպ գործերի քննությունը հնարավոր դարձավ 20 տարի առաջ, երբ Հայաստաը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այն իրավունք է տալիս թե այլ պետությունների դեմ գանգատներ ներկայացնել, թե վիճարկել ներպետական դատական ատյանների վճիռները: