Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ հերթական որոշումն է կայացրել՝ բավարարելով 2010 և 2011 թվականներին քաղաքացիներ Սերքան Ջենգիզի, Յաման Աքդենիզի և Քերեմ Ալթըփարմաքի բողոքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

 

Թուրքիայի տարբեր համալսարաններում դասախոսական գործունեություն ծավալող այս քաղաքացիները դիմել էին ՄԻԵԴ-ին՝ իրենց խոսքի ազատությունը խախտելու վերաբերյալ բողոքով: Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է խոսքի ազատությանը: Թուրքիան պարտավորվել է իր քաղաքացիներին բարոյական փոխհատուցում վճարել: