Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող հերթական որոշումն է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դատարանը վճիռ է արձակել 1993 թվականին Շըրնաք գավառում ձերբակալված և անհայտ կորած վեց անձանց գործով:

 

ՄԻԵԴ կայացրած որոշմամբ Թուրքիան կորած անհատներից յուրաքանչյուրի ընտանիքներին պարտավորվել է վճարել 65-հազարական եվրո փոխհատուցում:

 

1993 թվականին Շըրնաքի Սիլոփ շրջանի Գյորումլու գյուղում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով 6 զինվոր մահացել էին: Անվտանգության մարմինները ձերբակալել էին 13 մարդու, որոնցից 7-ը հետագայում ազատ էին արձակվել, սակայն մյուս վեցի մասին տեղեկություն այլևս չէր հաղորդվել: