Մինչ այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ քննվող գործերով 85 որոշում է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւը :

 

Նրա խոսքով' Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է հանդիսանում 2001 թվականից, եւ Եվրոպական դատարանը մարդու իրավունքների գծով Ադրբեջանից ստացված դիմումները քննում է 2002 թվականից:

 

«Այդ ժամանակվանից Մարդու իրավունքների գծով եվրոպական դատարան Ադրբեջանից ստացված գործերով հայտնաբերվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական համաձայնագրի դրույթների 85 խախտում», ասել է նա: