«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ իր թիմը պետք է շարունակի հաղթել և ճնշում գործադրել առաջատար «Ռեալի» վրա:

«Վերջին հանդիպումներում շատ լավ ենք խաղում, և դա նպաստում է, որ մարդիկ հաջողության ավելի շատ հույս ունենան: Ինքներս էլ ենք շատ հավատում մեր հաջողությանը: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում հաջողության հասնելու հնարավորություն ունենք: Մենք պետք է շարունակենք նման խաղ ցուցադրել և դուրս գալ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կփորձենք Պրեմիերայի յուրաքանչյուր խաղում հաղթել և ճնշում գործադել «Ռեալի» վրա»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ Պրեմիերայի 21 տուրի արդյունքում մադրիդյան թիմը 54 միավորով առաջատարն է, կատալոնացիները 50 միավորով երկրորդն են: