Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» պարտության է մատնել «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Կատալոնյան ակումբը քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճում 8-րդ անգամն անընդմեջ, ինչը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է. տեղեկացնում է Infostrada-ն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին 2:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպմանը՝ 1:0: